Ուղիղ եթեր

Օրակարգ․ Փաշինյանի ուրացումը նոր ցեղասպանություն է բերելու․ Արա Պապյան

Օրակարգ 4 ժամ առաջ - 21:00 24-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ, միջազգայնագետ Արա Պապյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Արա Պապյանի հետ զրուցել ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում պետական մակարդակով միջոցառումներ չկազմակերպելու, այն Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից հանելու, ցեղասպանության վերաբերյալ օրինագծերի և նախաձեռնությունների հանդեպ իշխանականների ցուցաբերած դիմադրության և ջղաձգումների, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունների, Էրդողանի այսօրվա ուղերձի, Թրամփի սպասվելիք ուղերձի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արա Պապյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ուրացել է Հայոց ցեղասպանությունը, ինչը չի բերելու ո՛չ խաղաղության, ո՛չ էլ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, այն հանգեցնելու է նոր ցեղասպանության։ «Այս ուրացումը ցեղասպանության բերելու է հակառակ լրիվ արդյունքի՝ մեզ համար։ Որովհեռտև երբ որ հանցագործը, իսկ ցեղասպանությունը դա հանցանքների հանցանքն է, իսկ երբ դու նման հանցանքը ներում ես, և ցանկացած իրավունքի մասնագետ Ձեզ կասի, որ չպատժված հանցագործությունն է խրախուսում նոր հանցագործության կրկնությունը»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ սրանով Հայաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին դնում է վատ կացության մեջ։

Մեր զրուցակիցը նկատեց նաև՝ ԱՄՆ երջանկահիշատակ նախագահ Վուդրո Վիլսոնի շնորհիվ 800 հազար հայ է փրկվել

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

10:52 Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը
08:35 Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ Հրապարակ
15:52 15 թիվը ուզում է կրկնվել, բայց պատմությունը ԱՍԱԼԱ ու Նեմեսիս ունի. Էրիկ Օհանյան
15:32 Թուրքերը պապիկիս ու նրա եղբորը, մեր գյուղից էլ 80 հոգու այրել են ու գլորել ձորը. Ցեղասպանության նահատակի ժառանգ
11:50 Թող ամենակարող Տերը ների մեզ. Արամ Սարգսյանը նեղսրտել է, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները
16:30 Փաշինյանը Թուրքիայի քաղաքացի է․ նա հերքում է Հայոց ցեղասպանությունը․ հոգեբան
14:32 Դեմ եմ որևէ դրոշ այրելուն, պիտի ուրիշ բաներ այրել, իսկ կրակը մեր սրտում պահենք․ Խզմալյան
07:46 Ջենիֆեր Լոպեսին Հայաստան է բերում Քիմ Քարդաշյանը. Ժողովուրդ
09:15 Նիկոլ Փաշինյանը պետական պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ
14:40 Երևանում այսպիսի բակ գտա․ հարգանք ու պատիվ բակի բնակիչներին