Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին
copy image url

Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին

Ներքին 3 տարի առաջ - 15:57 04-10-2021

Ալեն Սիմոնյանն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հարգանքի տուրք Հայրենական մեծ պատերազմում ընկած զոհերի հիշատակին։

Հայաստանի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյանների հետ: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ ԴԺ Պետական դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:

Ծրագրային այց է նախանշված նաեւ ՌԴ դիվանագիտական ակադեմիա, որտեղ քննարկումներ կկազմակերպվեն պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ:

Հայաստանյան պատվիրակությունը կհյուրընկալվի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին: Պաշտոնական այցի եզրափակիչ օրը ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ձեզ գուցե հետաքրքրի