15 թիվը ուզում է կրկնվել, բայց պատմությունը ԱՍԱԼԱ ու Նեմեսիս ունի. Էրիկ Օհանյան

Ներքին Տեսանյութ 2 ժամ առաջ - 15:52 24-04-2025
«Այսօր 15 թիվը, կարծես, փորձում է կրկնվել։ Բայց չմոռանանք, որ պատմության մեջ եղել են նաև ԱՍԱԼԱ-ն ու «Նեմեսիս»-ը։ Ես ասում եմ՝ նրանք, ովքեր չեն ցանկանում, որ 15 թիվը կրկնվի, պետք է ուղղեն իրենց սխալները»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց դերասան Էրիկ Օհանյանը։

Դերասանի հետ էին նաև իր սաները, որոնք, ինչպես նշեց Օհանյանը, դաստիարակվում են հայրենասիրական ոգով։ Նա նույնիսկ փոքրիկներից մեկին հարցրեց, թե ինչպե՞ս են հայ կանայք փրկվել թուրքական հարձակումներից, ինչին երեխան պատասխանեց. «Իրենց նետել են Տաթևի վանքից»։

Օհանյանը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչ նպատակով է իշխանությունը փորձում հրաժարվել ցեղասպանության հարցից, նշելով միայն. «Եթե նրանք եկել են, ուրեմն՝ իրենք էլ են ընդունում այդ պատմական փաստը»։

Մանրամասները՝ տեսանյութում։