Այսօր Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին է։ Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումն անվանում են Հայոց ցեղասպանություն:
Այդ կոտորածները ծրագրվեցին և կազմակերպվեցին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվեցին քեմալական կառավարության կողմից:
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:
Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներ են իրականացվել Հանրապետության տարբեր բնակավայրերում, ինչպես նաեւ Սփյուռքի գաղթօջախների։
Oragir.News-ի թղթակիղը եղել է Ջարդի ձորում, որտեղ քաղաքացիները ծաղիկներ են խոնարհել նահատակվածների հիշատակին։
Oragir.News-ի հետ զրույցում պատմաբան Արա Նախշքարյանն ասում է, որ մենք պետք է մեր հոգում հիշողություն ու վրեժ ունենանք։
Մանրամասները` տեսանյութում։