Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, Երևանի անդամակցությունը դադարի է դրվել:
Այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգուլի Տասմագամբետովը:
Նրա խոսքով՝ կողմերի միջև պահպանվում են «զուտ աշխատանքային շփումներ», և Հայաստանը տեղեկացվում է քարտուղարությունում քննարկվող բոլոր հարցերի մասին։ Ըստ Տասմագամբետովի՝ ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին:
Նրա խոսքով՝ կազմակերպությանը երկրի հետագա մասնակցությունը Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշումն է: