Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ կրկին թեժացավ Ցեղասպանության ուրացման թեման: Ընդդիմությունը հայտարարե, որ Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող նախագիծ է մշակել, իշխանությունից սա որակեցին երեսպաշտություն՝ նշելով, որ Քրեական օրենսգրքում արդեն կա նման հոդված: Տպավորություն է, որ այն բոլոր միջողառումները, որոնք անցկացվում են Ցեղասպանության համար, ՔՊ-ն ընդունում է իր դեմ, խոսքն անգամ վերաբերվում է Ջահերով երթին։ Տեսակետներ կան, որ ՔՊ-ականներն իրենց մեղավոր են զգում։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են ՔՊ-ականները Ցեղասպանության համար արված միջոցառումները ընդունում իրենց դեմ»։
Հարցվածների մեծ մասի կարծիքով՝ ՔՊ-ականները չեն ընդունում Ցեղասպանությունը, որոշներն էլ նշեցին, որ նման բան չկա։
«ՔՊ-ականները չեն ընդունում Ցեղասպանությունը, չեք տեսնու՞մ, որ չեն ընդունում։ Իրենք երկիրը տանում են կործանման, դրա համար չեն ընդունում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչ ոք չի կարող դեմ լինել։ «Ժողովրդի մտքից չեն կարա հանեն, ուղղակի այս պահին այս հարցը բարձրացնելու բան չի,ուրիշ խնդիրներ կան։ Ոչ մի անգամ ո՛չ ղեկավարությունը չի կարող մոռանալ։ Դա նենց ցավ ա, ո՞նց կմոռանանք»,- նշեց նա։
«Իրավունք չունեն, ես լսել եմ, թե ոնց էին տատիկներս պատմում, որ իրենց ընտանիքներին, ընկերներին սպանել են ճանապարհին»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները՝ տեսանյութում։