Ամառը մոտենում է, Լոռի Բերդի գյուղերի բնակիչների սիրտը՝ սևանում: Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լեջան, Ագարակ և Յաղդան գյուղերի բնակիչները տարիներ շարունակ խմելու ջրի խնդիր ունեն:
Ջուր ունենում են երեք օրը մեկ գրաֆիկով, այն էլ՝ ընդամենը մի քանի ժամով:
Վիճակը առավել վատ է Ուռուտ բնակավայրում, որտեղ 40 տարուց ավելի է՝ խմելու ջուր չկա: Որոշ տնտեսություններ ջուրը ստանում են հին, ավանդական եղանակով՝ բակերում փորված ջրհորներից՝ դույլերով: Ամեն դեպքում սա հարցի լուծում չէ, որովհետև ջրհորի ջուրը խմելու համար պիտանի չէ:
1970-ականներին անցկացված խմելու ջրի ջրագծերը նորոգման կարիք ունեն, ջրի կորուստները շատ են:
Բնակիչները խնդրի մասին բարձրաձայնում են թե համայնքապետարանում, թե «Վեոլիա Ջուր» ընկերությունում, սակայն առայժմ միայն խոստումներ են լսում:
Երեք օրը մեկ մատակարարվող ջուրը, այն էլ մի քանի ժամով, բազմաթիվ դժվարություններ է ստեղծում գյուղացիների կենցաղում:
Մանրամասները՝ տեսանյութում: