Ուղիղ եթեր

Հեռուստատեսությամբ հնչող վուլգար հումորների պատճառը դաստիարակության խիստ պակասն է․ հարցում

Մի շարք հայկական հեռուստասերիալներում հաճախ կարելի է հանդիպել վուլգար կամ ցածրորակ հումորի, որը հիմնականում պայմանավորված է մի քանի գործոններով՝ թիրախային լսարան, սցենարական պարզունակություն, մշակութային ազդեցություններ և այլն։

Օրինակ՝ Womens Club-ի մանրապատումներում հումորը հաճախ ընկնում է վուլգարության կամ ցինիզմի դաշտ։ Չնայած իր մեծ ժողովրդականությանը, շատերը քննադատում են ակումբի հումորի մակարդակը, այն համարելով երբեմն անհամ, պարկեշտության սահմաններից դուրս ու գռեհիկ։

Բայց, բարեբախտաբար, կան նաև սերիալներ ու նախագծեր, որտեղ նկատելի են ավելի բարձրորակ սցենարական մոտեցում ու նուրբ հումոր։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքոում և անցորդներից հետաքրքրվել, թե ինչպե՞ս են նրանք վերաբերվում հեռուստատեսությամբ հնչող վուլգար հումորին։

Հարցվածներից ոմանք նշեցին, որ այն նորմալ է, ոմանք բացասական արտահայտվեցին նման վուլգարության վերաբերյալ։

«Նորմալ է, բայց պետք է երեխաների համար սահմանափակում դրած լինի ալիքի վրա»,-ասաց նրանցից մեկը։

Քաղաքացիներից մեկի խոսքով էլ՝ նման հումորների պատճառը դաստիարակության պակասն է։

«Շատ վատ եմ վերաբերվում։ Հայ ռեժիսորները և սցենարիստները պետք է վերապատրաստվեն, որ կարողանան ճիշտ սնուցեն»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
22:00 10 անշարժ գույք, մեքենա, 5․4 մլն անկանխիկ, 3.5 մլն կանխիկ, 8․7 մլն եկամուտ․ Մասիսի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը
21:55 Շուկան տեղափոխել են, մարդիկ վախենում են բարձրաձայնել իրենց խնդիրները