Բույսեր վաճառողները, որոնք իրենց ապրանքներն առաջարկում էին Աճառյան փողոցի վերջնամասում, տեղափոխվել են Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ գտնվող տարածք։ Վերջիններս դժգոհում են նոր վայրից, որը նրանց գնահատմամբ՝ ոչ միայն անհասանելի է հաճախորդների համար, այլև անհարմար թե՛ առևտրի կազմակերպման, թե՛ պայմանների տեսանկյունից։
«50 տարի մի վայրում ենք եղել, բոլորն իմանում էին՝ որտեղ գտնել մեզ։ Իսկ հիմա շատ անհարմար է՝ մարդիկ չեն կարողանում գալ, վաճառքն էլ գրեթե կանգ է առել։ Խոստացել էին լուսավորություն ապահովել, բայց դա էլ չեն արել, անտերանոց է»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց վաճառողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։
Բույսեր վաճառողները դժգոհում են կառավարությունից, բայց պատասխանատու կերպով չեն բարձրաձայնում այդ մասին, հավանաբար՝ մտավախություն ունենալով, որ այստեղից էլ կհանեն։
Քաղաքացիները նշում են, որ նախկին վայրում ոչ ոքի չէին խանգարում, և տեղափոխության պատճառը անհասկանալի է։ Նոր տարածք մոտենալու հարմար շրջանցումներ չկան, ինչը խոչընդոտում է հաճախորդների մուտքը։
Ասում են՝ դիմել են տարբեր ատյաններ, սակայն որևէ հիմնավոր պատասխան չեն ստացել։ Նրանց խոսքով՝տեղափոխվել են մի տարածք, որն անխնամ է, իսկ թափառող շները հաճախ հարձակվում են մարդկանց վրա։
Մանրամասները՝ տեսանյութում: