ԱՆԻՖ-ում մսխված գումարը բավարար էր քաղաքային տրանսպորտի հարցը լուծելու համար. Քոչարյան

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 15:50 17-02-2025
Քաղաքային տրանսպորտը բիզնես չէ։ Այսօր երկրում պաշտոնական թվերով՝ 25 տոկոսն աղքատ են համարվում։ Հիմա այդ աղքատների եկամուտները պետք է գնահատես, հաշվարկես՝ քաղաքային տրանսպորտի որ գինն է մատչելի այդ մարդկանց համար, ոչ թե՝ ինչքան թիվ պետք է գրեմ, որ լավ ծառայություն լինի։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Եթե այդ 25 տոկոսի համար մատչելի գինը 50 դրամ է, ապա թող լինի 50 դրամ, եթե 100 դրամ է, թող լինի 100 դրամ։ Մյուս մասը պետք է սուբսիդավորես։ Եթե քաղաքային տրանսպորտը լավ է աշխատում, ապա քաղաքում բոլոր բիզնեսներն են սկսում լավ աշխատել, գումարն այլ տեղից ես ստանում»,- նշեց նա:

Քոչարյանն ասել է, որ այս կառավարությունը պետական պարտքն ավելացրել է 7 մլրդ դոլարով, իսկ այն թիվը, որը հնչեցնում է քաղաքապետը՝ մոտավորապես առավելագույնը 40-50 մլն դոլար՝ տրանսպորտի համար։

«50 մլն դոլարը՝ 1 մլրդի մեջ քանի՞ տոկոսն է՝ 5 տոկոսը։ Հիմա ձեր հավաքած պարքերի 5 տոկոսը դրեք՝ բարելավեք տրանսպորտի վիճակը, ոչ թե՝ մտցրեք բյուջ՝ պարգևավճարների վրա ծախսեք կամ մսխեք ԱՆԻՖ հիմնադրամով։ ԱՆԻՖ-ի մսխված գումարը բավարար էր քաղաքային տրանսպորտի հարցը լուծելու համար»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում