ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` համակարգի խափանումների  համար
copy image url

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` համակարգի խափանումների համար

Ներքին 3 ժամ առաջ - 21:08 21-04-2025
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը 2025 թվականի ապրիլի 21-ին աշխատել են խափանումներով։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ապրիլի 23-ը ներառյալ:

Կոմիտեն հայտնում է, որ ապրիլի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր չեն հաշվարկվելու։

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։

Ձեզ գուցե հետաքրքրի