ՀՀ ԱԺ ֆեյսբուքյան էջը տեսանյութ և գրառում է հրապարակել, հիշեցնելով, որ 2021 թվականին Ազգային ժողովն ընդունել է Հարկային օրենսգրքում և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնց արդյունքում էլ ապրիլի 19-ը ամրագրվել է որպես Հարկ վճարողի օր:
«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատանքով և վճարած հարկերով նպաստում է պետության զարգացմանը, նույնիսկ փոքր եկամտից հարկ վճարելով՝ ներդրում ունենում երկրի հզորացման չափազանց կարևոր գործում»,- նշված է գրառման մեջ:։
Հարկ վճարելու կարևորության, հարկերի վճարման մշակույթի արմատավորման մասին խոսել են ՀՀ քաղաքացիներն ու ԱԺ պատգամավորները
Մանրամասները՝ տեսանյութում: