ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

Ներքին 7 ժամ առաջ - 13:43 19-04-2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։

Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։

Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու համագործակցությունը։

Քրեական ոստիկանները ներկայացրել են ծառայության տեխնիկական հագեցվածությունն ու հատուկ միջոցները։ Ցուցադրվել են ինչպես հանցավորության կանխարգելման, այնպես էլ օպերատիվ-հետախուզական գործողությունների ժամանակ օգտագործվող տեխնիկական սարքավորումները։

Ներկայացվել են նաև անօդաչու թռչող սարքերի հնարավորություններն ու կիրառման ձևերը։ Ընդգծվել է դրանց կարևոր դերը՝ օպերատիվ վերահսկողության, տվյալների հավաքագրման ու բարդ իրավիճակներում միջոցառումներն առավել արդյունավետ դարձնելու գործընթացում։

Ավարտին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ոստիկանության ծառայողների տակտիկական պատրաստականության բարձրացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար պարգևատրել է ԱՄՆ Լաս Վեգասի քաղաքային ոստիկանական վարչության հակաահաբեկչական գործողությունների բազմաֆունկցիոնալ կարողությունների կազմակերպչական զարգացման բյուրոյի սպա Լազար Սիրոյանին։

Ամենից շատ դիտված

22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ
23:55 37-ամյա օտարերկրացին Բագրատաշենի անցկակետից տեղափոխվել է բաժին
21:26 Ոչ տրանսպորտի թանկացմանը. «Մայր Հայաստան»-ի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
13:04 Թող գա կարճ «յուբկեքին» հետևի․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին