Բամբասանքը դրական ազդեցություն կարող է ունենալ հոգեկան առողջության վրա. NY Post
copy image url

Բամբասանքը դրական ազդեցություն կարող է ունենալ հոգեկան առողջության վրա. NY Post

Մամուլ Արտաքին 12 ժամ առաջ - 11:18 19-04-2025
Հոգեբաններն ասում են, որ բամբասանքը կարող է օգտակար լինել հոգեկան առողջության համար՝ նվազեցնելով սթրեսը, ամրացնելով սոցիալական կապերը և ստեղծելով սոցիալական ապահովության զգացում, հայտնում է New York Post-ը։

Նրանց կարծիքով, երբ մարդը բամբասում է, ուղեղի աշխատանքը ակտիվանում է, ինչը ուղեկցվում է դոֆամինի արտազատմամբ՝ նույն տպավորությունը առաջացնելով, ինչ սնունդը կամ փողը։

Բացի այդ, երբ մենք քննարկում ենք ուրիշների վարքագիծը, վերլուծում ենք նրանց դրդապատճառները, մտադրությունները և գործողությունները, դրանով մենք մարզում ենք ուղեղի նախաճակատային հատվածը՝ այն մասը, որը պատասխանատու է կարեկցանքի, բարոյական դատողության համար։

Եթե բամբասանքը չի վերածվում չարամտության և զրպարտության, այն կարող է լինել օգտակար գործիք հոգեկան առողջության պահպանման համար։