Դիզայներ Քեթի Փերին դատի է տվել երգչուհի Քեթի Փերիին. NY Times
copy image url

Դիզայներ Քեթի Փերին դատի է տվել երգչուհի Քեթի Փերիին. NY Times

Մամուլ Արտաքին 12 ժամ առաջ - 10:39 19-04-2025
Դիզայներ Քեթի Փերին ապրանքանիշի խախտման հայց է ներկայացրել ամերիկացի երգչուհի Քեթի Փերիի դեմ՝ վիճարկելով վերջինիս կողմից իր անունով հագուստի վաճառքը։

Դատավարությունը շարունակվում է արդեն մի քանի տարի և ներկայումս քննվում է Ավստրալիայի Գերագույն դատարանի կողմից, հայտնում է The New York Times-ը։

Դիզայները պնդում է, որ իր Katie Perry հագուստի ապրանքանիշը ինքը սկսել է ավելի վաղ՝ դեռ 2006-ին և գրանցել 2009-ին։

Երգչուհու ներկայացուցիչները, սակայն, նշում են, որ դեբյուտային «I Kissed a Girl» հիթի թողարկումից հետո փորձել են կապ հաստատել դիզայների հետ՝ անվան օգտագործման շուրջ պայմանավորվելու համար, բայց մերժվել են։

Դիզայների պնդմամբ՝ ինքը նման առաջարկ երբեք չի ստացել։

2023 թվականին դատարանը որոշում էր կայացրել դիզայների օգտին՝ արգելելով Քեթի Փերիին օգտագործել իր բեմական անունը ապրանքանիշների համար։

Սակայն 2024-ին վերաքննիչ դատարանը չեղյալ էր հայտարարել այդ վճիռը՝ հիմնավորելով, որ երգչուհին արդեն ճանաչում ուներ, երբ դիզայները գրանցել է նրա անունով ապրանքանիշը, ինչը կարող է շփոթության պատճառ դառնալ։