Caviar ընկերությունը ներկայացրել է Զատկի՝ 33.000 դոլար արժողությամբ ոսկյա կուլիչ. News․ru
copy image url

Caviar ընկերությունը ներկայացրել է Զատկի՝ 33.000 դոլար արժողությամբ ոսկյա կուլիչ. News․ru

Մամուլ Արտաքին 12 ժամ առաջ - 11:15 19-04-2025
Ռուսական Caviar ընկերությունը Սուրբ Զատիկին ընդառաջ ներկայացրել է բացառիկ հավաքածու, որտեղ ընդգրկվել է Զատկի` 33.000 դոլար արժողությամբ ոսկյա շքեղ կուլիչ, հայտնում է News.ru-ն։

Կուլիչը զարդարված է ուտելի ոսկյա շերտով, որին ավելացվել է ֆիրմային մակագրություն։

Յուրահատուկ կուլիչի բաղադրատոմսը մշակվել է նեյրոնային ցանցի միջոցով՝ համադրելով թխելու ավանդական տեխնիկան ու ոսկերչական արվեստի նորարարական մոտեցումները։

Հավաքածուն ունի սահմանափակ թողարկում, և այն հասանելի է միայն որոշակի քանակությամբ։