Հայտնաբերվել է EVALI կամ այսպես կոչված «փոփքորնային հիվանդություն»։ Այն թոքերի ծանր վարակիչ-բորբոքային ախտահարում է, որը առաջանում է վեյփերի և էլեկտրոնային ծխախոտների օգտագործման պատճառով, հատկապես դեռահասների մոտ։ Այս մասին գրում է RBC-ն։
Հիվանդությունը ստացել է «պոպկորնային» անունը, քանի որ հիվանդի թոքերից լսվում է պայթող պոպկորնի նմանվող ձայն։ Այն ուղեկցվում է շնչառական դժվարություններով, հազով, ցավով և թթվածնային քաղցով։ Այս պահի դրությամբ բժշկությունը արդյունավետ բուժում չի առաջարկում։