Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների եզրափակիչ փուլին կմասնակցի նաև ԱՄՆ պետքարտուղարը
copy image url

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների եզրափակիչ փուլին կմասնակցի նաև ԱՄՆ պետքարտուղարը

Արտաքին 1 տարի առաջ - 17:15 04-05-2023
ԱՄՆ պետքարտուաղարի Էնթոնի Բլինքենի մայիսի 4-ի աշխատանքային գրաֆիկում է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը։

Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի ձայնը՝ հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությանը։

Հաղորդվում է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերջին օրը քննարկումներին կմիանա նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը կկայանա Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ուսումնական կենտրոնում։

Հիշեցնենք, որ Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գորեծի նախարարների հետ հանդիպել էր նաև բանակցությունների առաջին օրը՝ մայիսի 1-ին։ Նա նախ առանձին հանդիպումներ էր ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ այնուհետև կայացել էր Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը։