Ռուսաստանը դուրս է եկել մի շարք համաձայնագրերից արևմտյան երկրների մեղքով. DW
copy image url

Ռուսաստանը դուրս է եկել մի շարք համաձայնագրերից արևմտյան երկրների մեղքով. DW

Մամուլ Արտաքին 13 ժամ առաջ - 10:07 19-04-2025
Ռուսաստանը դուրս է եկել Հյուսիսային ծովի տարածաշրջանին վերաբերող մի քանի համաձայնագրերից։ Ռուսաստանի կառավարությունը պաշտոնապես չեղարկել է 2007 թվականին Նորվեգիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ կնքած համաձայնագիրը։

Համապատասխան որոշումը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Հաղորդում է Deutche Welle-ն:

Բացի այդ, Մոսկվան դուրս է գալիս նաև 2008 թվականին ստորագրված մեկ այլ համաձայնագրից, որը վերաբերում է արտակարգ իրավիճակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ոլորտում համագործակցությանը։

Այս համաձայնագրի խորհրդի անդամ երկրներն են՝ Դանիան, Իսլանդիան, Նորվեգիան և Շվեդիան։

Ռուսաստանը հայտարարել է խորհրդից դուրս գալու մասին՝ նշելով, որ դրա աշխատանքը կաթվածահար է եղել «արևմտյան երկրների մեղքով»։