Ճանապարհների կարկատանները ոչ այդքան շինարարի մեղքով են, որքան մեքենաների ծանր բեռների. Գնել Սանոսյան
copy image url

Ճանապարհների կարկատանները ոչ այդքան շինարարի մեղքով են, որքան մեքենաների ծանր բեռների. Գնել Սանոսյան

Ներքին 1 տարի առաջ - 17:43 27-03-2024
Ճանապարհների կարկատանները ոչ այդքան շինարարների մեղքով են, որքան մեքենաների ծանր բեռների։ Այս մասին այսօր Կառավարության 5-ամյա ծրագրի 2023թ.-ի կատարողականի զեկույցին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են ճանապարհներն անորակ կառուցվում։

Սանոսյանը նշեց, որ երբ անորակ են կառուցում, չեն վճարում։

«Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ եթե Երևանից եք գնում՝ ձախ կողմն է նստվածք տվել, եթե էնտեղից են գալիս՝ աջ։ Նշանակում է՝ ամենևին չուզենալով շինարարներին արդարացնել, բայց տրամաբանական է, որ շինարարը վատ անելուց երկու կողմն էլ վատ է անում։ Հիմա, եթե այդ մարդու արած աշխատանքի աջ կողմը լավ է պահպանվել, ձախը քայքայվել է, նշանակում է՝ այդքան շինարարի մեղքը չէ, որքան ծանր բեռների, երբ մեքենաները ծանր գալիս են՝ հատկապես Սյունիքից»,-ասաց նախարարը։

Ըստ նրա, այս խնդիրը տեսչության գործընկերները պետք է կշեռքների հաշվեհամակարգով հասկանան։