Մեկանգամյա վեյփերը կարող են հանգեցնել թոքային ծանր հիվանդությունների. հետազոտություն․ Oxford Academic
copy image url

Մեկանգամյա վեյփերը կարող են հանգեցնել թոքային ծանր հիվանդությունների. հետազոտություն․ Oxford Academic

Մամուլ Արտաքին 13 ժամ առաջ - 09:54 19-04-2025
Չորս տարվա ընթացքում իրականացված համապարփակ հետազոտությունը ապացուցել է, որ մեկանգամյա օգտագործման սիգարետներն ու վեյփերն ավելի վտանգավոր են, քան նախկինում էր ենթադրվում։ Այս մասին հայտնում է Oxford Academic-ը։

Գիտնականները ուսումնասիրել են շուրջ 250 հազար մարդու առողջական տվյալներ և պարզել, որ միայն վեյփ օգտագործող անձանց մոտ էապես բարձր է թոքային ծանր հիվանդությունների, հատկապես՝ COPD-ի (շնչուղիների անդառնալի նեղացման) առաջացման հավանականությունը։ COPD-ն անբուժելի է և կարող է լինել մահացու՝ առաջացնելով շնչելու լուրջ խանգարումներ։

Ձեզ գուցե հետաքրքրի