Անապայի ծովափը այս տարի փակ է հանգստի համար․ RBC
copy image url

Անապայի ծովափը այս տարի փակ է հանգստի համար․ RBC

Մամուլ Արտաքին 13 ժամ առաջ - 09:47 19-04-2025
Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ Անապայի և Տեմրյուկի ափամերձ գոտիները այս ամառ չեն համապատասխանում առողջարանային սեզոնի պահանջներին՝ մազութի կրկնակի արտահոսքի հետևանքով, մինչդեռ Ղրիմի և Սևաստոպոլի ափերը համարվում են հարմար հանգստի համար, հայտնում է RBC-ն։

Հիշեցնենք, որ մազութի արտահոսքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցում՝ փոթորկի ժամանակ «Վոլգոնեֆտ-212» և «Վոլգոնեֆտ-239» նավերի խորտակման հետևանքով։

Նավերն ընդհանուր առմամբ տեղափոխում էին շուրջ 9,2 հազար տոննա մազութ։

Տարբեր աղբյուրների համաձայն՝ Սև ծովում դեռևս առկա է մոտ 4-5 հազար տոննա մազութ։