Ռուսաստանում ավտոմեքենաների գներն աճելու են մոտ 25 տոկոսով՝ վերամշակման վճարների հաշվարկման նոր սխեմայի պատճառով, հայտնում է RBC-ն։
Մայիսի 1-ից իշխանությունները նախատեսում են փակել այն ուղիները, որոնք թույլ էին տալիս արտոնյալ մաքսազերծմամբ ավտոմեքենաներ ներմուծել ԵԱՏՄ երկրների տարածքով։
Գների բարձրացումը կազդի ինչպես նոր, այնպես էլ օգտագործված մեքենաների վրա, սակայն ամենաուժեղ հարվածը կհասցնի պրեմիում սեգմենտին։
Նախատեսվում է, որ զգալիորեն թանկանալու են հատկապես Mercedes-Benz G-Class, Range Rover և Lexus մոդելները։