Փորձ է արվում Երևանի կենտրոնում կառուցված թանկարժեք բնակարաններով արդարացնել գույքահարկի բարձացումը։ Աժ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը՝ քննադատելով գույքահարկի բարձրացման վերաբերյալ օրինագիծը։
«Դա միայն գույքահարկ չէ, մարզերում հողի հարկի և գույքի հարկի մոտարկված արժեքը մեկ միասնական հարկատեսակ եք սահմանում, ինչն էլ անգամներով բարձրացրել եք հողի հարկի մասով։ Մենակ շքեղության հարկից եք խոսում, բա խի՞ չեք ասում, որ Վարդենիսում մարդը 3 միլիոնը չգերազանցող գույք է ունեցել, որի դիմաց չի վճարել, հողի հարկը եղել է 200 դրամ, հիմա վճարելու է 5000 կամ 8000 դրամ, սա էն դեպքում, որ հողից ստացված եկամուտները գնալով իջնում են»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։