Վահագն Թևոսյանը՝ 1000 դրամ, «Կլառա Ջանգիրյանն» էլ 5000 դրամ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին
copy image url

Վահագն Թևոսյանը՝ 1000 դրամ, «Կլառա Ջանգիրյանն» էլ 5000 դրամ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին

Ներքին 2 տարի առաջ - 16:24 12-07-2022
Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին նվիրատվություններ կատարած անձանց նոր ցուցակ է հրապարակվել հիմնադրամի կայքում։ Ի դեպ, նախ նշենք, որ կայքը նորացվել է։ Նվիրատուների ցուցակում հայնդիպում ենք Վահագն Թևոսյանի անուն-ազգանունը, նա ընդամենը 1000 դրամ է նվիրաբերել հիմնադրամին։ Թևոսյանը, հիշեցնենք, նախկինում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, այժմ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ է։ Նվիրատուներից մյուսը, որը 5000 դրամ է փոխանցել, և ենթադրվում է, որ փոխանցումը կատարել է Հայաստանից, Կլառա Ջանգիրյանն է։

Այդպիսի անուն-ազգանունով քաղաքացի Հայաստանում չկա, փոխարենը կա Կլարա Ջհանգիրյան անուն- ազգանունով անձ, որը ԲԴԽ նախագահի նախկին ԺՊ, երկրի թիվ 1 «կուտ տվող» Գագիկ Ջհանգիրյանի դուստրն է։ Հաջորդ նվիրատուն Կարինե Մարտիրոսյան անուն-ազգանունով անձն է, որի անունը 30 հոգանոց ցուցակում հանդիպում է 5 անգամ, նա 5 անգամն էլ ընդամենը 10 եվրո է փոխանցել հիմնադրամին։

Ինչ վերաբերում է խոշոր չափի փոխանցումներին, ապա 200 հազար դրամից մինչև 37 մլն դրամ բոլոր փոխանցումները կատարվել են անանուն։ Կայքում հրապարակված ցուցակից տեղեկանում ենք, որ 2021-22 թվականներին Աննա Հակոբյանի հիմնադրամին նվիրատուները փոխանցել են մոտ 154 մլն դրամ։