ԱՄՆ-ն ԵՄ դաշնակիցներին ներկայացրել է ՌԴ-Ուկրաինա հնարավոր համաձայնագրի վերաբերյալ առաջարկներ
copy image url

ԱՄՆ-ն ԵՄ դաշնակիցներին ներկայացրել է ՌԴ-Ուկրաինա հնարավոր համաձայնագրի վերաբերյալ առաջարկներ

Արտաքին 1 օր առաջ - 18:33 18-04-2025
ԱՄՆ-ն եվրոպական դաշնակիցներին ներկայացրել է սեփական առաջարկները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի կնքման վերաբերյալ, որոնք, ըստ տեղեկությունների, նախատեսում են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների թուլացում՝ երկարատև հրադադարի դեպքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր եվրոպացի աղբյուրներին։

Նրանց փոխանցմամբ՝ Վաշինգտոնը իր առաջարկները ներկայացրել է ապրիլի 17-ին Փարիզում կայացած մի շարք հանդիպումների ընթացքում։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ-ի առաջարկը ենթադրում է պատերազմի փաստացի սառեցում, իսկ ներկայումս Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքները կմնան Մոսկվայի վերահսկողության տակ։
Բացի այդ, առաջարկում ներառված է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների թուլացում, ինչպես նաև հրաժարում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտման քննարկումից։

Bloomberg-ը նշում է, որ իր աղբյուրները հրաժարվել են բացահայտել այլ մանրամասներ։