ԸՕ-ում փոփոխությունների և լրացումների օրինագծի վերաբերյալ առաջարկներ չեն եղել
copy image url

ԸՕ-ում փոփոխությունների և լրացումների օրինագծի վերաբերյալ առաջարկներ չեն եղել

Ներքին 3 տարի առաջ - 10:55 07-05-2021

ՀՀ ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ մինչև երկրորդ ընթերցումը առաջարկներ չեն ներկայացվել:

Խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է օրենքի ուժով ամրագրել Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի անցկացումը, ընդլայնել հիմնադրամներից կատարվող ծախսերի ցանկը, էապես նվազեցնել ԱԺ պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը:

Նախատեսվում է նաև իջեցնել կուսակցությունների համար նախատեսված շեմերը` 5-ից դարձնել 4%, իսկ դաշինքներինը` բարձրացնել: Մինչև 3 կուսակցությունների դեպքում շեմը դարձնել 8%, իսկ 4 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների դեպքում` դարձնել 10 տոկոս: