Արցախի փողոցի վթարային շենքերում ապրող 63 ընտանիքից 57-ի հարցն արդեն կարգավորվել է: 30 ընտանիքի հատկացվել է բնակարաններ, 27-ին՝ գնման վկայականներթվով 6 ընտանիքի հետ կա որոշակի աշխատանք անելու խնդիր, վերջիններիս կողմից ներկայացվել են ոչ իրատեսական առաջարկներ, աշխատանքները շարունակվում են: Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Սա կարևոր արձանագրում է, քանի որ 4-րդ կարգի վթարային շենքում բնակվող միանգամից 57 ընտանիքի խնդիր ենք լուծել, և լուծել ենք մեկ տարուց պակաս ժամկետում, հաջորդ փուլով ունենք Արզումանյանի և մնացած 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրները»,- ասաց քաղաքապետը: