Ապրիլի 15-ին Երկրի մթնոլորտին հարվածել է արևի հազվագյուտ ու հզոր ժայթքում՝ ստեղծելով տպավորիչ բևեռափայլ ամբողջ աշխարհում՝ Շոտլանդիայից մինչև Հարավային բևեռ։ Այս մասին գրում է New York Post-ը։
Այս երեւույթը գիտականորեն հայտնի է որպես «մարդակեր» կորոնալ զանգվածային արտանետում (CME), որը արևի ժայթքման եզակի տեսակ է։ Դրա ժամանակ արևի մակերևույթից դուրս են նետվում միլիարդավոր տոննա գերհագեցած պլազմա և մագնիսական դաշտ։ Այն առաջացել է, երբ երկու արևային ժայթքումներ միաձուլվել են ուղիղ թռիչքի ընթացքում՝ ձևավորելով մի հսկայական մագնիսական ալիք, որը պայթել է դեպի Երկիր։
ԱՄՆ-ի տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնը նախապես զգուշացրել էր G3 մակարդակի արևային փոթորկի մասին, սակայն այն ժամանակավորապես հասել է G4 մակարդակի՝ առաջացնելով ուժեղ բևեռափայլ, որը տեսանելի է եղել նույնիսկ բևեռներից շատ հեռու վայրերում։