Լիտվացի նկարչուհիները Վիլնյուսում ՌԴ դեսպանատան մոտ գտնվող լճակը կարմիր գույնով են ներկել

Ավելին 3 տարի առաջ - 21:02 06-04-2022

Լիտվացի նկարչուհիները Վիլնյուսում ՌԴ դեսպանատան մոտ գտնվող լճակը կարմիր են ներկել։ Նրանք այն անվանել են «Swimming Through» («Լողալով»)։ Կարմիր լճակը պետք է ընդգծի Ռուսաստանի պատասխանատվությունը «ուկրաինացիների դեմ ռազմական հանցագործությունների համար»։ Լճակում լողացել է Լիտվայի օլիմպիական չեմպիոն Ռուտա Մեյլուտիտեն և նրա սուզվելը խորհրդանշում է պայքարի համար մշտական ​​ջանքերի անհրաժեշտությունը։
«Սա պատերազմի ժամանակ չեզոք չմնալու կոչ է: Կոչ՝ ակտիվորեն մասնակցելու ուկրաինացի ժողովրդի կյանքի, ազատության և ժողովրդավարության պաշտպանությանը, որը խոշտանգումների, բռնաբարության և սպանությունների է ենթարկվում Ռուսաստանի կողմից», - ասվում է ներկայացման մանիֆեստում:

Ֆոտոշարք