Վանաձորում «Opel Astra»-ն բախվել է գազատար խողովակներին և կողաշրջվել․ shamshyan.com
copy image url

Վանաձորում «Opel Astra»-ն բախվել է գազատար խողովակներին և կողաշրջվել․ shamshyan.com

Ներքին 5 ժամ առաջ - 17:51 19-04-2025
Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի 59 հասցեի դիմաց Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Պավել Պ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Սամվել Ս․-ի կողմից «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով «Opel Astra»-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: