Ամերիկյան նոր մաքսատուրքեր՝ չինական նավերի համար. BBC
copy image url

Ամերիկյան նոր մաքսատուրքեր՝ չինական նավերի համար. BBC

Մամուլ Արտաքին 1 օր առաջ - 11:02 18-04-2025
Թրամփի վարչակազմը ներկայացրել է իր ծրագիրը, որով պատրաստվում է չինական նավերից մաքսատուրքեր գանձել՝ ԱՄՆ-ի նավահանգիստներ մուտք գործելու համար։ Այս քայլը նպատակ ունի զարգացնելու նավաշինությունը ԱՄՆ-ում և մարտահրավեր նետելու Չինաստանին այս ոլորտում։ Այս մասին հաղորդում է BBC-ն:

ԱՄՆ առևտրային կազմակերպությունը (USTR) հայտարարել է, որ նոր հարկերը ավելի մեղմ են, քան փետրվարին քննարկվող առաջարկը, որը նախատեսում էր մինչև 1.5 միլիոն դոլար գանձել յուրաքանչյուր չինական նավից՝ ԱՄՆ-ի նավահանգիստ մտնելու համար։

Նոր վճարները կսկսեն կիրառվել 180 օրից և տարիների ընթացքում կաճեն։