Պյատիգորսկում ահաբեկչություն է կանխվել Պավել Վոլյայի համերգից մի քանի ժամ առաջ. Lenta
copy image url

Պյատիգորսկում ահաբեկչություն է կանխվել Պավել Վոլյայի համերգից մի քանի ժամ առաջ. Lenta

Մամուլ Արտաքին 1 օր առաջ - 09:31 18-04-2025
Տաջիկստանի 24-ամյա քաղաքացի Իսրոիլջոն Կուրբոնովը, ով ենթադրաբար կապ ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, ծրագրել էր ապրիլի 16-ին հրկիզել Պավել Վոլյայի համերգի անցկացման վայրը՝ Պյատիգորսկի «Սոֆիա» մշակութային կենտրոնը։ Այս մասին գրում է Lenta-ն։

Նա առաջադրանքը ստացել է Telegram հավելվածով և իր հետ ունեցել է մոլոտովի 3 կոկտեյլներ (դյուրավառ շշեր), դանակներ, կացին և սակրավոր փոքր բահ։

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Կուրբոնովին բերման է ենթարկել , իսկ համերգը պաշտոնապես չեղարկվել է «տեխնիկական պատճառներով»։