Իլոն Մասկն իր կանանց գաղտնիության դիմաց առաջարկում է միլիոններ. WSJ
copy image url

Իլոն Մասկն իր կանանց գաղտնիության դիմաց առաջարկում է միլիոններ. WSJ

Մամուլ Արտաքին 1 օր առաջ - 09:08 18-04-2025
The Wall Street Journal-ի բացառիկ հետաքննության համաձայն՝ Իլոն Մասկը իր երեխաների մայրերին առաջարկում է չբացահայտման պայմանագիր՝ ներառյալ միանվագ 15 միլիոն դոլար և ամսական 100,000 դոլար մինչև երեխան դառնա 21 տարեկան։ Փոխարենը՝ պահանջվում է լիակատար լռություն Մասկի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ։

Հրապարակման համաձայն՝ նման պայմաններ են առաջարկվել նաև պահպանողական ակտիվիստ Էշլի Սենթ Քլերին, ով 2023 թվականին ծննդաբերել է Մասկի երեխային։

Սենթ Քլերը, սակայն, դուրս է եկել համաձայնագրից, ինչից հետո երեխայի խնամքի գումարները սկսել են պարբերաբար նվազել՝ կախված լրատվամիջոցներում տարածված նոր տեղեկություններից։

Երբ աղջիկը փորձել է ստանալ հայրության թեստի արդյունքները, ամսական վճարումները կրճատվել են մինչև 40 հազար դոլարի։ Իսկ այն պահից, երբ WSJ-ն մեկնաբանություն է խնդրել Մասկի վերաբերյալ, Սենթ Քլերին տրվող ամսական վճարումները հասել են 20 հազար դոլարի։