Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները բողոքի ակցիա էին իրականացնում Քաղաքապետարանի մոտ՝ 3 ամիս աշխատավարձ չստանալու համար:
Արդեն քաղաքապետարանում նրանց տեղեկացրել են, որ խնդիրը թատրոնի ղեկավարության հետ է, բայց իրենց հարցը 5 օրվա մեջ կլուծվի:
Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ինչո՞ւ թատրոնի դերասաններին 3 ամիս աշխատավարձ չեն տալիս, և արդյո՞ք Հայաստանին թատրոններ պետք են, թե՞ ոչ»։
«Թատրոններ շատ անհրաժեշտ են Հայաստանին, պետք է վճարեն»,- ասաց հարցվածներից մեկը։ Անցորդներից մեկի խոսքով՝ բոլոր ոլորտներում էլ բարձիթողի վիճակ է։
«Մեր մշակույթը կամաց-կամաց ուզում են վերացնել»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։