Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են ռազմական գործողությունների վայրում և անհետացել են, նաև ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք սեպտեմբերի 13-14-ի հարձակման ժամանակ են մնացել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, և այդ մարդկանց տրանսպորտային միջոցների վրա առայսօր գույքահարկ է գոյանում, չնայած այն հանգամանքին, որ այդ մարդիկ չեն տիրապետում, տնօրինում և օգտագործում այդ տրանսպորտային միջոցը: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։