Եվրոմիությունը բարձր է գնահատում խաղաղության հասնելու՝ Ադրբեջանի և Հայաստանի ջանքերը և պատրաստ է կողմերի ցանկության դեպքում լրացուցիչ աջակցություն ցուցաբերել կարգավորման գործընթացում։
Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործունեության ծառայության գրասենյակը։
Նշվում է, որ Բրյուսելը ողջունում է խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի և Բաքվի ու Երևանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման մասին հայտարարությունները։
«Մենք բարձր ենք գնահատում անցած տարիների ընթացքում երկու կողմերի կայուն ջանքերը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հանրության մասնակցությամբ։ Կարևոր է պահպանել ձեռք բերված առաջընթացը և գործընթացը ավարտին հասցնել նույն կառուցողական և փոխզիջումային մոտեցմամբ: Կոչ ենք անում կողմերին հնարավորինս արագ ստորագրել համաձայնագրի նախագիծը», - ասված է հայտարարության մեջ: