Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան եռակողմ ձևաչափով համագործակցությանը. Էրդողան
copy image url

Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան եռակողմ ձևաչափով համագործակցությանը. Էրդողան

Արտաքին 3 տարի առաջ - 12:22 02-06-2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 1-ին Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան եռակողմ համագործակցության ձևաչափին: Հաղորդում է ermenihaber.am-ը:

«Թուրքիան Վրաստանը դիտարկում է որպես տարածաշրջանային համագործակցության բանալի: Հավատում եմ, որ միասին կարող ենք աշխատանքներ տանել՝ միտված տարածաշրջանային խաղաղությանն ու համընդգրկուն համագործակցությանը»,- նշել է Էրդողանը և կարևորել իրենց եռակողմ համագործակցությունը Ադրբեջանի հետ:

«Թուրքիան պատրաստ է աջակցել թե՛ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան և թե՛ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ձևաչափով եռակողմ համագործակցություններին»,- հավելել է Թուրքիայի նախագահը։