Կանադայում ջրասամույրները ընկերանում են նավակով լողորդների հետ. NY Times
copy image url

Կանադայում ջրասամույրները ընկերանում են նավակով լողորդների հետ. NY Times

Ավելին 2 օր առաջ - 13:15 17-04-2025
Կանադայում ջրասամույրները հաճախ լողում են փոքր նավակներով (կայակներով) սահող մարդկանց կողքով և երբեմն նույնիսկ բարձրանում են նրանց նավակների վրա։

Ընկերական և զվարճալի այս պահերը հաճախ դառնում են տեսանյութերի և լուսանկարների թեմա։Այս մասին գրել է The New York Times-ը։

Սակայն ըստ օրենքի՝ ջրի վրա գտնվելու ժամանակ արգելվում է դիպչել ջրասամույրներին և այլ վայրի կաթնասուններին։

Իհարկե, կենդանիները այդ օրենքների մասին տեղյակ չեն և երբեմն՝ ուրախությամբ մոտենում են մարդկանց։