Ռուսաստանին այժմ անհրաժեշտ է վերահսկողություն Դնեպր գետի արևելյան մասում. DW
copy image url

Ռուսաստանին այժմ անհրաժեշտ է վերահսկողություն Դնեպր գետի արևելյան մասում. DW

Մամուլ Արտաքին 2 օր առաջ - 10:48 17-04-2025
Ավստրիացի ռազմական վերլուծաբան, գնդապետ Մարկուս Ռայսները DW-ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչ նպատակներ ունի ՌԴ-ն Ուկրաինայի դեմ պատերազմում, ինչու նրան չի հաջողվում դադարեցնել կրակը, և ինչ դեր ունի ԱՄՆ-ն:

Ըստ Deutche Welle-ի՝ պաշտոնյան ասել է, թե Ռուսաստանն ուզում է ժամանակ ձգել։

Վերջին շաբաթները ցույց տվեցին, որ Ռուսաստանը չի նահանջում։ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները շարունակվում են։ ԱՄՆ-ն չի ճնշում Ռուսաստանին։

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Ուիթքոֆը Պուտինի հետ վերջին հանդիպումից հետո ասել է, որ խաղաղություն կլինի միայն այն դեպքում, երբ Ուկրաինայի չորս շրջան ամբողջությամբ հանձնվեն Ռուսաստանին։

Թրամփն ուզում է արագ լուծում, իսկ Ռուսաստանը կարծում է, որ ռազմաճակատում իր դիրքերն ավելի լավ են։