ԱՄՆ-ն բանակցություններ կվարի Եվրոպայի հետ ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ. BBC
copy image url

ԱՄՆ-ն բանակցություններ կվարի Եվրոպայի հետ ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ. BBC

Մամուլ Արտաքին 2 օր առաջ - 10:33 17-04-2025
Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ Մարկո Ռուբիոն այսօր Փարիզում հանդիպելու են եվրոպացի պաշտոնյաների հետ՝ քննարկելու այն քայլերը, որոնց միջոցով կարող են դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը:

Հանդիպմանը մասնակցելու է նաև Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին։ Այս մասին հաղորդում է BBC-ն:

Փետրվարից հետո սա ամերիկա-եվրոպական ամենաբարձր մակարդակի քննարկումներից է Ուկրաինայի պատերազմի շուրջ:

Վերջին ամիսներին ԱՄՆ-ն ակտիվ չի եղել իր եվրոպացի դաշնակիցների հետ համագործակցելու հարցում։

Այսօրվա հանդիպումները կարևոր են հենց այն պատճառով, որ վերջապես տեղի են ունենում։ Ուիթքոֆը և Ռուբիոն կհանդիպեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա թիմի հետ։

Ձեզ գուցե հետաքրքրի