Արտահերթ կլինի. իշխանությունը «զադնի» է դնում․ Հրապարակ
copy image url

Արտահերթ կլինի. իշխանությունը «զադնի» է դնում․ Հրապարակ

Մամուլ 2 օր առաջ - 08:10 17-04-2025
Հրապարակ օրաթերթը գրում է․

Հերթական նիստերի ավարտից հետո ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի․ օրակարգում 1 հարց է՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով ֆիզիկական անձանց՝ հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը եւ որոշ կարգավորումներ կվերանայվեն: Ներկայում հայտարարագրերը ներկայացնելու եւ եկամտահարկ վճարելու վերջնաժամկետը մայիսի 1-ն է: «Խնդիրն այն է, որ 2024 թ. հաշվետու տարվա համար հայտարարատու ֆիզիկական անձանց շրջանակն էականորեն ընդլայնվել է, ինչի հետեւանքով երկարաձգվել են նույնականացման քարտերի տրամադրման գործընթացները:

Դրանով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել 2024 եւ 2025 թթ․ համար հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետը: Միաժամանակ, հայտարարագրերի ինքնաշխատ եղանակով լրացումը լիարժեք ապահովելու եւ հարկային գործակալներից ստացվող տեղեկությունները լիարժեք մշակելու առումով անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաեւ հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը»,- նշված է հիմնավորման մեջ: Իրականում պարզ է, որ քաղաքացիները բոյկոտում են հայտարարագրման գործընթացը, ինչն էլ ստիպել է ժամկետները երկարացնել, ավելի ճիշտ` «զադնի դնել»։ Առաջարկում են եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետ սահմանել 2025 թ. նոյեմբերի 1-ը։