Իրանը «մոտ է» միջուկային զենքի ստեղծմանը. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն
copy image url

Իրանը «մոտ է» միջուկային զենքի ստեղծմանը. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն

Արտաքին 3 օր առաջ - 22:19 16-04-2025
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ/ՄԱԳԱՏԷ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին Իրանում է։

Մեկնելուց առաջ նա Le Monde-ին տված հարցազրույցում ցանկություն է հայտնել, որ իր կազմակերպությունը ներգրավվի Օմանում Իրանի և ԱՄՆ-ի միջև Իրանի միջուկային խնդրի շուրջ սկսված երկխոսությանը։

Նրա կարծիքով՝ Իրանը «մոտ է» միջուկային զենքի ստեղծմանը:

«Մենք Արաղչիի և Ուիթքոֆի երկկողմանի երկխոսության մաս չենք, բայց անտարբեր չենք դրա նկատմամբ: Նրանք քաջատեղյակ են, որ ցանկացած հնարավոր համաձայնագրի վերաբերյալ պետք է մեր տեսակետը հայտնենք, քանի որ հենց մենք ենք այն ստուգելու:

Ուստի մենք արդեն ոչ պաշտոնական փոխանակումներ ենք նախաձեռնել նրանց հետ։ Բայց հենց որ հստակ դրույթներով տեքստ հայտնվի, մեր տեսակետը հայտնելու կոչ կանեն»,- նշել է նա։