Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է իր միջուկային օբյեկտներից 27 տեսախցիկ հավաքելու մասին
copy image url

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է իր միջուկային օբյեկտներից 27 տեսախցիկ հավաքելու մասին

Արտաքին 2 տարի առաջ - 16:58 09-06-2022
Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) ծանուցել է այն մասին, որ հավաքում է միջուկային օբյեկտներում իր գործունեությունը վերահսկող 27 տեսախցիկ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Մեզ տեղեկացրել են, որ Իրանում 27 տեսախցիկ <...> անջատվում է մշտադիտարկման համակարգից»,- ասել է Գրոսին Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում։

Գրոսին դա անվանել է «լուրջ մարտահրավեր» Իրանում ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքի և հնարավորությունների համար՝ հաստատելու, որ Թեհրանը հետևում է Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Նա հավելել է, որ Իրանում շարունակում է գործել ՄԱԳԱՏԷ-ի 40 տեսախցիկ։