Իրանը չի վերսկսում միջուկային զենքի ստեղծման աշխատանքները. ԿՀՎ տնօրեն
copy image url

Իրանը չի վերսկսում միջուկային զենքի ստեղծման աշխատանքները. ԿՀՎ տնօրեն

Արտաքին 2 տարի առաջ - 12:50 21-07-2022
Իրանը ներկայում չի աշխատում միջուկային զենքի ստեղծման վրա, թեև մեծացրել է դրա համար անհրաժեշտ ուրանի հարստացման հնարավորությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը Կոլորադոյում ելույթ ունենալով Ասպենի անվտանգության ամենամյա ֆորումում։

Նրա կարծիքով, միջուկային ռումբ ստեղծելու նպատակով հումք կուտակելու համար Իրանին «այժմ ոչ թե մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակ է անհրաժեշտ, այլ մի քանի շաբաթ»։ Բայց, ըստ հետախուզության գնահատականների, այս աշխատանքը չի վերսկսվել 2004 թվականից։ «ԿՀՎ-ն և ողջ հետախուզական հանրությունը ուշադիր հետևում է դրան»,- ասել է Բըրնսը:

Նա նշել է, որ Իրանը նման հնարավորություն է ստացել ԳՀՀԾ-ից դուրս գալուց հետո (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, քաղաքական համաձայնագիր Իրանի և մի խումբ պետությունների միջև՝ այդ երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ, հայտնի է նաև որպես 5+1):