Ավինյանի հետ հանդիպումից, որ անկեղծ լինեմ, այդքան մեծ ակնկալիքներ չունենք․ Միկոյան 64-ի բնակիչ

Ներքին Տեսանյութ 3 օր առաջ - 16:13 16-04-2025
Մենք հանդիպումից, որ անկեղծ լինեմ, այդքան շատ ակնկալիքներ չունենք, բայց սա հերթական մեր քաղաքակիրթ ձևով խնդրին լուծում ստանալու տարբերակն է։ Այս մասին այօր քաղաքապետարանի մոտ Oragir.News-ի հետ զրույցում ասաց Միկոյան 64-ի բնակիչներից մեկը։

«Մենք մեր բողոքի ակցիայի ժամանակ, երբ որ ճանապարհը փակել էինք, հստակ ուղերձ հղեցինք, որ եթե չլինի պատշաճ արձագանք պատկան մարմինների կողմից, ի դեմս քաղաքապետարանի, կառավարության և այլ մարմինների, որոնք մեր դիմումները անպատասխան են թողել, այսինքն մեր խնդիրները չի լուծվել։ Քանի որ եղավ քաղաքապետի կողմից արձագանք՝ կազմակերպել հանդիպում-քննարկում, մենք որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել, մինչև քննարկման արդյունքում հասկանանք՝ արդյոք մեր խնդիրներին տրվում են լուծումներ ու արդարացի լուծումների մասին է խոսքը։ Հիմա այդ սպասումներով եկել ենք հանդիպմանը, տեսնենք ինչ կստացվի»,- նշեց նա։