Երևանի Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված և բնակելի 6 շենքից բաղկացած բնակարանների սեփականատերը անելանելի վիճակում են հայտնվել։
Կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նախագծով կանաչապատման ու բարեկարգման համար նախատեսված հատվածն առանձնացրել է, այնուհետև վաճառել մեկ այլ ընկերության՝ «ԿԱԷՌ Մայնինգ» ՍՊԸ-ին։
Բնակարանների սեփականատերերը պահանջում են վերականգնել իրենց սեփականության նկատմամբ բոլոր իրավունքները և իրենց խոսքով դադարեցնեն այս ապօրինությունը։
Նրանք այս պահին հանդիպում են քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։