Դագաղի մեջ էլ լինեմ, ոչ մի սանտիմ հող չեմ տա. Վարդենուտի բնակիչ

Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 16:49 12-07-2024
«Դագաղի մեջ էլ լինեմ, ոչ մի սանտիմ հող չեմ տա»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վարդենուտի բնակիչներից մեկը՝ հավելելով, որ մի աբմողջ գյուղի դարձնում են վտարանդի։

«Ես ընտանիք եմ պահում, զբաղվում եմ անասնապահությամբ, փոխանակա գյուղատնտեսությանը զարկ տան, ասեն՝ ինչով օգնենք, տուրիզմ են զարգացնում։ Հա, ով չի ուզում զանրգանա, թող դառնա Դուբայ, մենք էլ՝ շեյխեր։ Բայց զարգացնում են մեր հողը վերցնելով, մեզ ձեռք առնելով»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան գնացել է Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու կատարված շինաշխատանքներին։

Վարչապետի այցին ընդառաջ Վարդենուտի բնակիչները հավաքվել էին գյուղի սկզբնամասում՝ ակնկալելով հանդիպել Փաշինյանի հետ և ներկայացնել իրենց խնդիրը․ նրանք դժգոհում են կառավարության որոշումից, որով վարդենուտցիների սեփական հողերը ճանաչվել են գերակա շահ։