ԱՄՆ փոխնախագահը կոտրել է չեմպիոնության գավաթը. NYT
copy image url

ԱՄՆ փոխնախագահը կոտրել է չեմպիոնության գավաթը. NYT

Մամուլ Արտաքին 3 օր առաջ - 12:21 16-04-2025
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Սպիտակ տանը հանդիպել է քոլեջի ֆուտբոլի ազգային առաջնության հաղթող՝ Օհայո նահանգի թիմի հետ։ Այս մասին գրում է The New York Times-ը։

Հանդիպման ընթացքում Վենսը փորձել է բարձրացնել մոտ 16 կգ քաշով գավաթը, որը պատրաստված է ոսկուց, բրոնզից և չժանգոտվող պողպատից, սակայն նրա ձեռքից գավաթն ընկել է և կոտրվել։

Դեպքից հետո Վենսը կատակել է սոցցանցերում. «Ես չէի ուզում, որ որևէ մեկը ստանար գավաթը Օհայո նահանգից հետո, ուստի որոշեցի կոտրել այն»։