Ռուսաստանում 15-ամյա աղջիկը սպանել է հորը՝ պաշտպանելով քրոջը. RTVI
copy image url

Ռուսաստանում 15-ամյա աղջիկը սպանել է հորը՝ պաշտպանելով քրոջը. RTVI

Մամուլ Արտաքին 3 օր առաջ - 11:27 16-04-2025
Ռուսաստանում 15-ամյա Ալիսան դանակահարել է հորը՝ պաշտպանելով 20-ամյա քրոջը ընտանեկան բռնությունից։ Այս մասին գրում է RTVI-ն։

Տղամարդը ցանկացել է շուրջ 15,000 դոլար վարկ վերցնել ավագ դստեր անունով, սակայն վերջինս հրաժարվել է, ինչի հետևանքով սկսվել է վիճաբանություն։

Ռոման Զ․-ն բռնություն է գործադրել դստեր նկատմամբ և դանակով սպառնացել, ինչին ի պատասխան քույրը՝ Ալիսան, խոհանոցից վերցրել է դանակ և հարվածել հոր պարանոցին։

Աղջիկները հայտնել են, որ տարիներ շարունակ ենթարկվել են հոր կողմից բռնության, սակայն չեն դիմել ոստիկանություն՝ վախենալով հաշվեհարդարից։

Քննչական մարմինները քրեական գործ են հարուցել սպանության հոդվածով։

Մայրը դեպքի պահին հերթափոխի է եղել։